ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագրին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի համար նախատեսված 20 կետանոց խաղաղության ծրագիրը։
Ծրագիրը ներառում է Միջազգային կայունացման ուժերի (ISF) ստեղծումը, որին, ըստ ԱՄՆ-ի, առաջարկել են իրենց մասնակցությունը բազմաթիվ անանուն երկրներ։
Բանաձևին աջակցել է 13 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սոմալին, և ոչ ոք դեմ չի քվեարկել։ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կարևոր քայլ էր հրադադարի ամրապնդման գործում։
ՀԱՄԱՍ-ը մերժել է բանաձևը, հայտարարելով, որ այն չի բավարարում պաղեստինցիների իրավունքներն ու պահանջները։
Civilnet










