Երևանի քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել

Երևանի քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել, որոնք Հայաստան կհասնեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։ Ավագանու նիստին այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք»,- ասել է Ավինյանը:
Քաղաքապետարանը նախատեսում է նաև ձեռք բերել ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։
Ավինյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում:
***
Դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Իրավիճակի համար Կոստանյանը մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։
Հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունումից հետո եկամուտների 20% աճ է գրանցվել։
Թեմա
Civilnet










