Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։
«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
***
Firebird ստարտափը ստացել է ԱՄՆ կառավարության համաձայնությունը՝ Nvidia-ի չիպերը Հայաստան ներմուծելու համար։
Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80-ը՝ կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին:
Civilnet











