«Եվրոպական միությունը կանգնած է իր հայաստանյան և ադրբեջանական գործընկերների կողքին՝ դեպի լիարժեք խաղաղություն և տարածաշրջանային հաջողություններ տանող նրանց ճանապարհին»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
«Ավարտեցի բարձր մակարդակի ինտենսիվ և բովանդակալից երկօրյա խորհրդատվությունները Երևանում, նոյեմբերի 18-19-ին։ Երախտապարտ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և այլ պաշտոնյաներին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապակցվածության և մարդասիրական հարցերի շուրջ խորքային փոխանակումների համար»,- գրել է Գրոնոն։
Civilnet











