Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը: Նրա հայրը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ որդու դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է, բայց նման քայլերով իրեն չեն կոտրի։
Civilnet











