Ղազախստանը Հայաստանը դիտարկում է որպես նոր ուղի դեպի Թուրքիա

Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա։ Այս մասին ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք դեպի թուրքական նավահանգիստներ։
«Մենք այժմ անցնում ենք Ադրբեջանով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա՝ ուղիղ Թուրքիա, նրա ծովային նավահանգիստներ», - ասել է Ժումանգարինը։
***
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Նոյեմբերի 8-ին ղազախական ցորենով բեռնված առաջին գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Civilnet










