Գլխավոր Լրահոս

Google-ում քննարկվել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը

Google-ում քննարկվել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Google-ի կենտրոնակայանում ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։

«‎Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,- հայտնում են դեսպանությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում