Երևանի քաղաքապետարանը առգրավել է ապօրինի կանգնակներ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքում ստուգայցեր են իրականացրել ավտոկայանտեղիներում ապօրինի տեղադրված կանգնակների և արհեստական խոչընդոտների բացահայտման համար։
Վերջին ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ վարչական արձանագրություններ, իսկ ապօրինի տեղադրված խոչընդոտները առգրավվել և տեղափոխվել են պահման հատուկ տարածք։
«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ Ոստիկանության պարեկային ծառայության հետ միասին, պարբերաբար իրականացնում է վերահսկողություն ավտոկայանատեղիների հատվածներում, որտեղ մետաղական ձողերը, արկղերը, վահանակները և այլ իրեր խոչընդոտում էին երթևեկությանը և կայանմանը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը հորդորում է չվճարել ապօրինի կանգնակների տեղում կայանելու համար՝ շեշտելով, որ ստուգայցերը շարունակական են լինելու:
Թեմա
Civilnet










