Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու փորձ:
ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու հետ համաձայնությամբ սույն թվականի նոյեմբերի 10-ին մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրել թմրամիջոցների խմբաքանակ՝ իրացնելու նպատակով:
Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական սահմանի սահմանային գոտում ստացել են թմրամիջոցները և փորձել տեղափոխել Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից:
Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց, որից 4,690 կգ մեթամֆետամին և 20,842 կգ մարիխուանա է:
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, երկու ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Civilnet











