Գլխավոր Լրահոս

Պետք է ամրապնդել ներքին լեգիտիմությունը նոր Սահմանադրությամբ․ Փաշինյան

Պետք է ամրապնդել ներքին լեգիտիմությունը նոր Սահմանադրությամբ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքն արգելված է:

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։

***

Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերի 27-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում կսկսվի Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավը։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում