Հայ քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Հաջիևի հետ

Նոյեմբերի 21-22-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան են այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգիամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել էՆախաձեռնության ներկայացուցիչների հարցերին։
Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են ադրբեջանցի գործընկերներ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի ևՀայաստանի հասարակություններին»,- նշբված է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։
Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի ներկայացուցիչները ժամանել էին Երևան ու հանդիպում ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Civilnet










