Գլխավոր Լրահոս

Հարկայինն ու ոստիկանությունը անհամատեղելի են

Հարկայինն ու ոստիկանությունը անհամատեղելի են

«Եկամտային հարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարի 1-ից, Ազգային ժողովն ընդունել է դեռ 2010թ. վերջին։ Հաջորդող երկու տարիներին կառավարությանը չի հաջողվել ապահովել օրենքի կիրարկումը երաշխավորող միջոցառումների իրականացումը։ Հարկ վճարողները, որոնք մինչև փետրվարի 20-ը Պետական եկամուտների կոմիտեի կայքի միջոցով պետք է ներկայացնեին էլեկտրոնային հաշվետվությունները, տեխնիկական խնդիրների են բախվել։

Երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել այն հարկատուների նկատմամբ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով են ներկայացրել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր հերթին, լրագրողներին վստահեցրել է, որ վարչական տուգանքներ չեն կիրառի, մինչև համակարգը լիարժեք չգործի։ «Որպեսզի եկամտահարկի հաշվետվությունները հնարավոր լինի համակարգով ներկայացնել, քաղաքացիները պետք է հավաստում ստանան Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համակարգում։ Այս երկու համակարգերի միացման ժամանակ առաջ են եկել տեխնիկական խնդիրներ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,– նշել է Խաչատրյանը։

Պարզ ասած՝ ՊԵԿ-ի և Ոստիկանության՝ բնակչության պետական ռեգիստրի համակարգերի տեխնիկական լուծումներն անհամատեղելի են եղել, ինչը խնդիրներ է առաջացրել։ Անհասկանալի է միայն, թե ինչու համակարգերի համատեղելիությունը չի փորձարկվել մինչև գործարկումը, հատկապես երբ դրա համար երկու տարի ժամանակ կար։ Արդյունքում միջգերատեսչական փոխգործակցության թույլ մակարդակը ՊԵԿ-ը փորձում է «փոխհատուցել» հարկատուների նկատմամբ «մեղմ վերաբերմունքով»։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով՝ հայտարարագիրը կամ հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի (Դ1000) տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Իսկ «Եկամտային հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ։

Ընդ որում՝ սա միակ խնդիրը չէ «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրարկման հետ կապված։ Անցած տարվա վերջից խնդրահարույց է նույնականացման (ID) քարտերի և դրանք կարդացող սարքերի տրամադրման գործընթացը։ Օրենքի պահանջով գործատուները, հաշվապահները և հարկային գործակալները եկամտահարկի մասին հաշվետվությունները հարկային մարմին պետք է պարտադիր ներկայացնեն նույնականացման քարտերով (քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային չիպ, որում ներառված է տվյալ գործակալության մասին ամբողջական տեղեկատվություն): Նույնականացման քարտեր ունենալուց բացի՝ գործատուները պարտավոր են նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերել էլեկտրոնային հաշվետվությունների համար։ Կարդացող սարքերի տրամադրումը սկսվել է բավական ուշ, ինչի հետևանքով ձևավորվել են կուտակումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում