Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը

Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը տեղեկացրել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ դեմ չեն հանդիպմանը համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է Ուշակովը լրագրողներին։

***

Հունիսի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով երկրի դիրքորոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հանդեպ, ասել էր․ «ՀԱՊԿ-ի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ այսպես երկար չի կարող մնալ»:

Նրա խոսքով՝ «ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ»։

Այս տարվա մարտին էլ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկիրը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում