Գլխավոր Լրահոս

Դեկտեմբերն ավելի աշխույժ է եղել

Դեկտեմբերն ավելի աշխույժ է եղել

Այս տարվա հունվարին 2012թ. նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 9,1%-ով, 2012թ. դեկտեմբերի համեմատ՝ նվազել 50,6%-ով։ Հունվարյան ցուցանիշը ենթակա է ճշգրտման, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հիմք է ընդունել 2011թ. ՀՆԱ-ի կշիռը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների։

Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերանայված տվյալները կհրապարակվեն 2013թ. ապրիլի 19-ին, երբ հասանելի լինեն 2012թ. ՀՆԱ-ի ճշգրտված տվյալները։ ԱՎԾ-ի՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. հունվարին» հրապարակման մեջ ներկայացված տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ էության, չի արտացոլում իրական ճշգրիտ պատկերը, քանի որ 2012թ. տեղի է ունեցել ՀՆԱ-ում տնտեսության առանձին ճյուղերի մասնաբաժինների փոփոխություն. մասնավորապես՝ 2012թ. գյուղատնտեսության ոլորտի աճը կազմել է 9,5%, ինչը չէր կարող չբերել այդ ճյուղի մասնաբաժնի ավելացման։

Համաձայն հրապարակման՝ հունվարին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության։ Թեև ԱՎԾ-ն 2012թ. արձանագրել է շինոլորտի 0,2% աճ, այս տարվա հունվարին ոլորտում կրկին երկնիշ անկում է գրանցվել՝ 17,6%-ի։ ԱՎԾ տվյալներով՝ այս հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ ճյուղերի ամենամեծ տնտեսական աճ՝ 18,8%, արձանագրվել է շինարարությունում, ամենափոքրը՝ գյուղատնտեսությունում՝ 2,1%։

Առևտրի շրջանառությունն ավելացել է 5,7%-ով, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 7,5%։ Հունվարին արտաքին առևտրի ծավալներն աճել են 21,7%-ով՝ կազմելով $422,5 մլն, արտահանումն ավելացել է 54,6%-ով՝ մինչև $112,4 մլն, ներմուծումը՝ 13%-ով՝ հասնելով $310,2 մլն-ի։

«Եկամտային հարկի մասին» օրենքի կիրարկման պայմաններում (ուժի մեջ է մտել հունվարի 1-ից) վիճակագիրները համադրելի են պահել միջին աշխատավարձերի ցուցանիշը։ 2013թ. հունվարի 1-ից աշխատավարձերում ներառվել են նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ինչը մեխանիկորեն բարձրացրել է աշխատավարձերը։ ԱՎԾ-ն 2013թ. աշխատավարձի ցուցանիշը նախորդող ժամանակագրական շարքի հետ համադրելի դարձնելու նպատակով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները վերահաշվարկել է գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցվճարի հաշվարկային դրույքաչափերը կիրառելու մեթոդով։

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է Դ140 հազ., ինչն անցած տարվա հունվարի համեմատ ավելի է 4,5%-ով։ Պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է Դ112,3 հազ. (աճը՝ 3,8%), մասնավոր հատվածում՝ Դ168,8 հազ. (աճը՝ 3,9%)։ Ուշագրավ է, որ հունվարին, դեկտեմբերի համեմատ, միջին աշխատավարձը նվազել է 21,4%-ով, ընդ որում՝ պետական համակարգում աշխատավարձերի նվազումը կազմել է 25,2%, մասնավոր հատվածում՝ 19,8%։ Կրճատումը հասկանալի չէ, թեև չի բացառվում, որ 2012թ. դեկտեմբերի աշխատավարձերում վիճակագիրները ներառել են նաև պարգևավճարները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում