Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դեռևս մեր առջև չի դրվել․ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դեռևս մեր առջև չի դրվել․ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դեռևս մեր առջև չի դրվել։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, եթե հրաժարվում է մասնակցել գագաթնաժողովներին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի սկզբին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցված է։

«Հայաստանը թեև չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց նաև չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»,- ասաց փոխնախարարը։

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։  

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

***

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում