Գլխավոր Լրահոս

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հիմնված է ռուսական առաջարկների վրա. Reuters

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հիմնված է ռուսական առաջարկների վրա. Reuters

Ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան 28 կետից բաղկացած ծրագիրը, որը հրապարակվել է նոյեմբերի 21-ին, մասամբ հիմնված է այն առաջարկների վրա, որոնք Ռուսաստանը հոկտեմբերին փոխանցել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ ռուսական կողմն այդ փաստաթուղթը, որը՝ ներառում է Մոսկվայի պայմանները պատերազմի դադարեցման համար, փոխանցել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին հոկտեմբերի կեսերին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։

Աղբյուրներն ընդգծել են, որ ամերիկյան ծրագիրը ներառում է ավելի վաղ ռուսական կողմի առաջարկած տարրեր, սակայն այդ առաջարկների՝ 28 կետերի մեջ ինտեգրման ճշգրիտ մանրամասները չեն բացահայտվում։

ԱՄՆ պաշտոնյան ABC News-ին հայտնել է, որ ուկրաինական կողմը համաձայնվել է Միացյալ Նահանգների հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ։

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ը վերջնաժամկետ է՝ Ուկրաինայի կողմից իր խաղաղության ծրագրի պայմաններն ընդունելու համար: Նա 28 կետից բաղկացած Խաղաղության ծրագիր է ներկայացրել։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է բոլոր ուկրաինացիներին՝ ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ այժմ երկիրը կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում