Հայ-իտալական երկխոսություն՝ խոհանոցի միջոցով․ Երևանում անցկացվեց «Չորս ձեռք» ձևաչափով հատուկ ընթրիք

Հրապարակվում է որպես գովազդ
Նոյեմբերի 22-ին Երևանում՝ Կազա Նոստրա իտալական ռեստորանում, ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։ Ընթրիքն իրականություն դարձավ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ՝ խոհարարական վարպետության խորհրդանիշ «Չորս ձեռք» հատուկ ձևաչափով:
Ընթրիքի ընթացքում Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը և իտալացի հայտնի խոհարար, Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն հյուրերին ներկայացրին տոսկանական խոհանոցից ոգեշնչված հատուկ սեթ մենյու։

Իտալական խոհանոցի օրերն ամփոփող ընթրիքին մասնակցեցին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մի շարք ղեկավարներ, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, հրավիրյալ հյուրեր։
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ողջունելով հյուրերին, նշեց, որ իտալական խոհանոցը համամարդկային արժեք է, որը միավորում է մարդկանց, նրանց հետաքրքրությունները, նվիրում ուրախ և երջանիկ հիշողություններ, կամրջում սրտերը։
Ընթրիքին մատուցվեցին Արեցցո կրոստինի պոլենտայով, ֆլան պեկորինո դի Պիենցա բրոկոլիով, Պապարդելլե լցոնած բադի մսով, կարագի և շալֆեյի սոուսով, տոսկանական ոճով խոզի միս կարտոֆիլով, ավանդական տիրամիսու։
Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն, շնորհակալություն հայտնելով հյուրերին բարձր գնահատանքի համար, նշեց, որ իր համար սա յուրահատուկ և հիշարժան օր էր։

«Իմ սրտում դաջված կմնա Հայաստանն իր հյուրընկալությամբ։ Այստեղ ես տեսա բաց սրտեր և մեծ ջերմություն, այստեղ ես ինձ զգացի, ինչպես իմ տանը։ Հատկապես տպավորված եմ Կազա Նոստրայի շեֆ խոհարարի և խոհարարների պրոֆեսիոնալիզմով և գործընկերային վերաբերմունքով։ Նրանց հետ արդեն հարազատացել ենք և այսօրվա յուրաքանչյուր ուտեստի մեջ ներդրել իտալական ու հայկական անկեղծ սերը»,- նշեց Ֆրանչեսկո Կոնիլիոն։
Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը կարևորեց երկրների երկխոսությունը խոհարարական արվեստի և վարպետության լեզվով։
«Մեծագույն հաճույք էր շեֆ Կոնիլիոյի հետ աշխատելը։ Սա մեզ համար պարզապես ընթրիքի մատուցում չէր․ մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ խոհանոցը կարող է փոխանցել մշակույթ, ավանդույթներ և էմոցիա, համախմբել մարդկանց»,- նշեց շեֆ խոհարար Ջանոյանը։
Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթն ընթացավ մի շարք խոհարարական և մշակութային միջոցառումներով, վարպետաց դասերով և ծանոթության հանդիպումներով՝ ևս մեկ անգամ վերահաստատելով խոհարարական դիվանագիտության նշանակությունը երկրների և ազգերի բարեկամության գործում։









Թեմա
Civilnet









