Մինչև տարեվերջ կձևավորվի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների ծավալների ցուցակը․ «Ռուսական երկաթուղիներ»

Մինչև տարեվերջ կձևավորվի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների կատեգորիաների և ծավալների ամբողջական ցուցակը։ Այս մասին Report-ին ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Պավլովը։
Նրա խոսքով՝ այդ տարանցիկ երթուղու բացումը ձևավորում է նոր լոգիստիկ հնարավորություններ։
Նա նշել է, որ չնայած գործընթացի նորությանը, արդեն իսկ իրականացվել է փորձնական բեռնափոխադրում, որի արդյունքները հաստատել են երթուղու բարձր արդյունավետությունը բեռնափոխադրողների համար։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը նոյեմբերի վեցին ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Civilnet










