Գլխավոր Լրահոս

Տրանսպորտի եկամուտները պակաս են կանխատեսվածից. կառավարությունը փակում է Երևանի բյուջեի ճեղքվածքը

Տրանսպորտի եկամուտները պակաս են կանխատեսվածից. կառավարությունը փակում է Երևանի բյուջեի ճեղքվածքը

Կառավարությունը նոյեմբերի 27-ին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Երևան քաղաքի 2025-ի բյուջեում առկա է թերհավաքագրում, որը հատկապես վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարմանը: Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:

Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որի պայմանագրային արժեքի 30 տոկոսն արդեն վճարվել է կառավարության աջակցությամբ։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է վճարել մնացած 70 տոկոսը։

Ընթացիկ ծախսերն ապահովելու և համայնքային ծրագրերը չտապալելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից Երևանին տրամադրեց ավելի քան 3 մլրդ դրամ՝ որպես այլ դոտացիա:

Այս հատկացումը կուղղվի թերհավաքագրումների հետևանքով առաջացած բացը լրացնելուն: Ըստ որոշման՝ սա հնարավորություն կտա համայնքի սեփական եկամուտներից հավաքագրված միջոցները 2026-ին՝ որպես տարեսկզբի ազատ մնացորդ, ուղղել 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերման պայմանագրային գնի մնացած 70 տոկոսի վճարմանը։

Նշվում է, որ հատկացումը չի ազդի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր հաշվեկշռի վրա, քանի որ իրականացվում է պահուստային ֆոնդի հաշվին։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում