Գլխավոր Լրահոս

Կանանց ներգրավումն անվտանգության համակարգում ռազմավարական անհրաժեշտություն է․ ԱԽ քարտուղար

Կանանց ներգրավումն անվտանգության համակարգում ռազմավարական անհրաժեշտություն է․ ԱԽ քարտուղար

Հայաստանի համար կանանց ներգրավումն անվտանգության համակարգում հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում:

Գրիգորյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։

«Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18–27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրո պատվո վճար»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի համոզմամբ՝ կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։

«Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունն ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է Գրիգորյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում