Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը

ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը

ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրից, որն ընդունվել է Բիշքեկում կայացած կազմակերպության գագաթնաժողովից հետո։

«Մենք գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը», - ասված է հռչակագրում։

Հայաստանը չի մասնակցել նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

***

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում