Գլխավոր Լրահոս

Փաշինյանն արձագանքել է իշխանական մամուլում հրապարակված «Եպիսկոպոսաց հայտարարությանը»

Փաշինյանն արձագանքել է իշխանական մամուլում հրապարակված «Եպիսկոպոսաց հայտարարությանը»

Իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ է շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Հայտարարության տակ 13 եպիսկոպոսի անուն կա, որոնցից մի մասը ստարագրել է հայտարարությունը։ Ստորագրածների թվում է նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և այլք։

Դրանում ասվում է, որ փորձաքննությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները: 

Եպիսկոպոսների հայտարարության առնչությամբ այսօր կառավարության նիստից հետո իշխանական Civic.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց արձագանքել այս հայտարարությանը։ Վարչապետն ի պատասխան հայտարարեց, որ «որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը»։

«‎Որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետև կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում»‎,- ասաց վարչապետը։

Վարչապետը նաև հայտարարեց, որ հայտարարության ներքո նշված եպիսկոպոսների համաձայնության դեպքում նրանց այսօր հանդիպման կհրավիրի։

«‎Հանդիպում կխնդրեմ, որպեսզի ավելի մանրամասն հասկանամ հայտարարությունից բխող նրանց դիրքորոշումները, մոտեցումները»‎,- ասաց վարչապետը։   

Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք նա ծանոթ է կաթողիկոսի դեմ հայտարարություն ստորագրած արքեպիսկոպոսների մասին հրապարակումներին։ Լրագրողը հիշեցրեց, որ նրանցից մեկի մասին խոսվում է, որ զավակ ունի, մյուսի մասին ասում են, որ Բենթլի են նվիրել և այլն։ 

«‎Ձեզ համար ընդունելի է՝ սրբության սրոբ Մայր աթոռն ազատագրել այն անձանցով, որոնց մասին կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ հրապարակումներ կան»,- հարցրեց լրագրողը։

Վարչապետը խուսափեց հարցին ուղիղ պատասխանել. «‎Ոչ մի հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունն այդ բարենորոգման ճանապարհով անցնելու»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում