Գլխավոր Լրահոս

Համայանքներում բակային խաղահրապարակների անվտանգությունը պատասխանատուներ չունի՞

Համայանքներում բակային խաղահրապարակների անվտանգությունը պատասխանատուներ չունի՞

Սիրանուշ Ադամյան

Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին. դեպքից վեց օր անց երեխան հիվանդանոցում մահացել էր։ ՍիվիլՆեթն այս դեպքից հետո փորձել է հասականալ, թե ովքեր և ինչպես են վերահսկում համայնքների բակային խաղահրապարակներում առկա սարքերի տեխնիկական չափորոշիչներին համապատասխանությունը։ 

Բյուրեղավանում հոկտեմբերի 6-ի դժբախտ դեպքից հետո քանդվել և հողին է հավասարեցվել խաղահրապարակը։ Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հայտնել էր, որ շենքի բնակիչները նշել են՝ կարուսելները 20-30 տարի որևէ վերանորոգման կամ փորձաքննության չեն ենթարկվել։

Բյուրեղավանում տեղի ունեցածի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հետ կապված։ 

Հոկտեմբերի 29-ին Բյուրեղավանի համայնքապետի պաշտոնավարումը կասեցվել էր, քանի որ Քրեական վարույթի շրջանակում նրան մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը, ոչ այս դեպքի հետ։

ՍիվիլՆեթը դեպքից հետո դիմել էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից ասել էին, որ իրենք վերահսկում են մեխանիկական շարժիչով ատրակցիոնները, որոնք լինում են մոլերում, զբոսայգիներում, առևտրի կենտրոններում (Երևան պարկ, Լունապարկ և այլն)։ Ատրակցիոններում արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող շարժիչով սարքերն ամեն տարի փորձաքննության են ենթարկվում և ստանում շահագործման դրական եզրակացություն, իսկ բակային խաղահրապարակները վերահսկում են համայնքները։

Ովքե՞ր են վերահսկում համայնքների աշխատանքն այս հարցում 

Քաղաքաշինության կոմիտե ՍիվիլՆեթի ուղարկած հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների և ծածկույթների անվտանգությանն ու դրանց հետ կապված գործընթացներին ներկայացվող պահանջները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017 թվականի «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով։

Կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ տեխնիկական կանոնակարգի պահանջները պարտադիր են դարձել ընդունման օրվանից՝ 2017 թվականից, այսինքն՝ այն սարքավորումների նկատմամբ, որոնք արտադրվել և շահագործման են հանձնվել մինչև նշված կանոնակարգի ընդունումը, այդ պահանջները չեն գործում։

Նաև նշել են, որ Պետական եկամուտների կոմիտեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահպանման առաջին վերահսկող օղակն է մաքսային սահմանին։ Այն ստուգում է ներմուծվող ապրանքների հավաստագրերը, կատարում է փաստաթղթային և ֆիզիկական ստուգումներ, ինչպես նաև համագործակցում է այլ պետական մարմինների հետ՝ ապահովելու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարումը։

Այսինքն՝ այս ստուգումներն իրականացվում են 2017 թվականից հետո։ 

Ստացվում է, որ մինչ այդ ներմուծված ու տեղադրված սարքավորումները համայնքներում որևէ պետական մարմնի կողմից չեն վերահսկվում։ Մեր հարցին՝ եթե դրանց վերահսկողությունը թողնված է համայնքային ղեկավարությանը, ապա ինչպե՞ս է վերահսկվում համայնքների աշխատանքն այս հարցում, պատասխան չի տրվել։

Երևանի քաղաքապետարան մեր ուղարկված հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  բակային խաղահրապարակներում սարքերի՝ տեխնիկական չափանիշներին համապատասխանությունը պարբերաբար ստուգվում է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կողմից։ 

Իսկ թե Հայաստանի այլ համայնքներում իրավիճակն ինչպիսին է, ստուգվում են, թե չեն ստուգվում, կարծես թե, պետք է հասկանան լրագրողները՝ իրենց հարցումներով կամ այցելելով Հայաստանի բոլոր համայնքների բակային խաղահրապարակներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում