Գլխավոր Լրահոս

Նախարարը ներկայացրել է, թե որ խմբերի առողջության ապահովագրության համար կվճարի պետությունը

Նախարարը ներկայացրել է, թե որ խմբերի առողջության ապահովագրության համար կվճարի պետությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Համընդհանուր առողջության ապահովագրության (ՀԱԱ) համակարգի մանրամասները՝ հստակեցնելով, թե որ խմբի քաղաքացիների համար պետությունը կփոխհատուցի ապահովագրավճարը։

Նախարարի խոսքով՝ ՀԱԱ համակարգի ներդրման առաջին փուլով՝ 2026-ին, նախատեսվում է ապահովագրել երկու խումբ անձանց, որոնցից մեկի համար ապահովագրավճարը կփոխհատուցի պետությունը։

«Պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցում կստանան մինչև 18 տարեկանները, 65+ տարիքի անձինք են, հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցողները,     սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները»,- ասաց նախարարը։

Առաջին փուլով կներառվեն նաև այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200 հազար դրամից ավելի է։

Նախարարը նաև հստակեցրել է այս խմբերի համար պարտադիր պայմանները.

«Բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը և ամենակարևորը`դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելն է, սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի, առնվազն 183 օր, և այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը»։

Մյուս խումբը՝ 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները, իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, և նրանց վրա չի տարածվելու քաղաքացիության ու ռեզիդենտության պահանջը։

Երկրորդ փուլում՝ 2027-ից, համակարգում ներառվելու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ՝ 2028-ից, մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում