Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն վավերացրել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

Խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն, կողմ քվեարկեց 55 պատգամավոր, 24-ը՝ ձեռնպահ, ոչ ոք դեմ չքվեարկեց:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025-ի հունիսի 30-ին:

Հիմնական զեկուցողի խոսքով համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով ևս համագործակցության խորացման և հետագա ընդլայնման համար:

2025-ի հունիսի 30-ին ԵՄ-ից ստացվել է ծանուցում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Համաձայնագրի տեքստը` այստեղ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` համաձայնագրում անորոշություններ կան` կապված համաձայնագրով նախատեսված համագործակցության որոշ դրույթների հետ: Նա հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում