Գլխավոր Լրահոս

Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն ակնկալում են Կաթողիկոսի կամավոր հրաժարականը

Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն ակնկալում են Կաթողիկոսի կամավոր հրաժարականը

Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել. այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների նոր հայտարարության մեջ, որը տարածվել է իշխանական լրատվամիջոցներում։

Հայտարարությունը տարածել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից գործարկվող Civic.am-ը, իշխանամերձ լրատվական այլ կայքեր։

Հայտարարության մեջ եպիսկոպոսները հիշել են այն «բացթողումները», որոնք տարիների ընթացքում ունեցել է Մայր Աթոռը։ Որպես «բացթողում»՝ նրանք մատնանշում են այն, որ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել «միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»:

«Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները Կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։

Եպիսկոպոսների խոսքով՝ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը «հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել»։

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում