Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել կաթողիկոսին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել կաթողիկոսին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը։ 

Միաժամանակ, նրանք դատապարտում են այն եկեղեցականների կանոնազանց և պառակտիչ մոտեցումները, որոնք գործում են իշխանական շրջանակների տրամաբանության և համատեքստի մեջ։ Հոգևոր դասն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները վտանգավոր բնույթ ունեն։ 

Հոգևոր սպասավորները նշել են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը Սուրբ պատարագի ժամանակ չհնչեցնելը լուրջ շեղում և Սուրբ պատարագի խորհրդի աղավաղում է։ Նրանք կարծում են, որ կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հանդես եկած եկեղեցու սպասավորները համագործակցում են այն իշխանությունների հետ, որոնք, ըստ թեմի, խախտել են ՀՀ Սահմանադրությունը։ 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականները վերահաստատել են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և անձամբ կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ 

Թեմից տեղեկացրել են նաև, որ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը՝ Հակոբ քահանա Սարոյանը, ով երկար տարիներ է ծառայել Մոսկվայում, չի միացել այս հայտարարությանը։

***

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։

Մի քանի շաբաթ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն յուրաքանչյուր կիրակի պատարագի է մասնակցում տարբեր եկեղեցիներում, որտեղ պատարագի ժամանակ ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը զեղչվում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում