Գլխավոր Լրահոս

Մինչև տարեվերջ 36 կանգառասրահներում էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն

Մինչև տարեվերջ 36 կանգառասրահներում էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն

Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահներում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին,  քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ «Յանդեքս» ու «2GIS» հարթակների միջոցով ուղևորներին հասանելի է երթուղիների որոնման ու տրանսպորտի ժամանման րոպեները տեսնելու հնարավորությունը:

«Մինչ այս, պիլոտային ռեժիմով նման սարքավորումներով կահավորվել էին վեց կանգառասրահներ: Ծրագրի ընդլայնման համար արդեն իսկ ներկրվել են 30 լրացուցիչ սարքավորումներ, որոնք այս պահին մաքսազերծման փուլում են, որին կհետևեն փորձարկումը, տեղադրումը և գործարկումը»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանն անդրադարձավ նաև կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ բողոքներին, որտեղ տվյալների ցուցադրման «Յանդեքս» հարթակի միջոցով որոշ դեպքերում շեղումներ են առաջացել: 

«Այս պահին ևս մեկ այլընտրանքային հարթակի՝ «2GIS»-ի միջոցով ենք այս փորձարկումն անում, կընտրենք լավագույն տարբերակը, ամենաճշգրիտ տարբերակը և դա կցուցադրենք»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում