Դեկտեմբերի 1-ին Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի նախկին գործարանում փլուզում է եղել։ Հայտնում են ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող եռահարկ շենքը՝ յուրաքանչյուր հարկը մոտ 430 քմ (ծառայել են որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ)․ առկա է գազի արտահոսք։
Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Civilnet











