Գլխավոր Լրահոս

Դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով կհրավիրվի

Դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով կհրավիրվի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից կոչով դիմել էին Գարեգին Բ կաթողիկոսին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու պատրաստել Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:

***

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։

Նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն էին արել, որով ակնկալում են կաթողիկոսի կամավոր հրաժարականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում