Գլխավոր Լրահոս

«ՔՊ»-ն հաստատել է Էթիկայի նոր կանոնագիրք․ պաշտոնյաները պետք է պարկեշտ ու զսպված լինեն

«ՔՊ»-ն հաստատել է Էթիկայի նոր կանոնագիրք․ պաշտոնյաները պետք է պարկեշտ ու զսպված լինեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Էթիկայի Կանոնագիրք, որը սահմանում է կուսակցության բոլոր անդամների պարտադիր վարքականոնները՝ ընդգծելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազնվության, բարեվարքության, հանրային համերաշխության և հաշվետվողականության արժեքները։ 

Կանոնագրքում առանձնացված է հարգալից ու արժանապատիվ հաղորդակցության կարևորությունը։ Անդամները պարտավոր են զերծ մնալ ատելության խոսքից, վիրավորանքից, ճնշումից և ցանկացած տեսակի բռնությունից՝ թե՛ առերես, թե՛ առցանց շփումներում։ Մասնավորապես ընդգծվում է, որ հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անդամները պետք է իրենց առօրյա վարքագծում, ներառյալ սոցիալական մեդիայի և լրատվական հարթակների օգտագործման ընթացքում, դրսևորեն պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք՝ խթանելով հանդուրժողականությունը։

Կանոնագրքի համաձայն՝ կուսակցության անդամները պետք է գործեն թափանցիկ, ներկայացնեն միայն ճշմարիտ տեղեկատվություն և չօգտագործեն իրենց պաշտոնական կարգավիճակը անձնական օգուտի համար։ Արգելվում է հովանավորչությունը, նեպոտիզմը և ցանկացած վարք, որն ունի կոռուպցիոն ռիսկեր կամ կարող է վնասել կուսակցության հեղինակությանը։

Կարգապահական դրույթները պարտադրում են կատարել կուսակցության մարմինների որոշումները, չխոսել կուսակցության անունից առանց լիազորության և պահպանել ներքին քննարկումների գաղտնիությունը։ 

Կուսակցությունը հայտարարում է նաև իր հաշվետվողականությունը հանրությանը՝ հրապարակային դարձնելով ֆինանսավորման, որոշումների և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։ Անդամները հաշվետու են թե՛ կուսակցությանը, թե՛ հանրությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում