Հայաստանն ու Եվրամիությունը գործընկերության նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրեցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին։
Բրյուսելում ընթացող ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին բազմաթիվ ոլորտներում, մենք համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,- ասաց Կալլասը։
Կալլասն Արարատ Միրզոյանին դեկտեմբերին հրավիրեց Բրյուսել՝ մասնակցելու 27 արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ քննարկվելու է նաև Հայաստանի դիմակայունությանն ու ընտրություններին վերաբերող հարցեր։
Կալլասը հայտնեց, որ Եվրամիությունը15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ խաղաղության և դիմակայունության համար։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը:
«2026-ի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու և ակնկալում եմ ձեզ տեսնել Երևանում»,- դիմելով Կոսին և Կալլասին՝ նշեց արտգործնախարարը:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է խրախուսել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի սահուն կերպով գնան ԵՄ երկրներ՝ այցելելու իրենց բարեկամներին ու ընկերներին։, քանի որ ևրոպական երկրներում շատ հայեր են ապրում։
Civilnet











