Գլխավոր Լրահոս

Բարձր ջերմություն, հազ, քթահոսություն, մկանահոդացավ․ A(H3N2) տիպի վիրուսներ են շրջանառվում

Բարձր ջերմություն, հազ, քթահոսություն, մկանահոդացավ․ A(H3N2) տիպի վիրուսներ են շրջանառվում

Հայաստանում շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վիրուսի ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

Նախարարը հայտնել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

«Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները»,- գրել է նախարարը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-ի տվյալներով նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում  գրանցվել է 55,030 բացակա, որոնցից, 11,033-ը՝ սուր շնչառական վարակների պատճառով՝ընդհանուր սաների 2,3%-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում