ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
«Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»,- գրել է Կոսը։
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Բրյուսելում Մարթա Կոսը հանդիպել էր նար Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանձնակատարը նույն օրը հանդիպել էր նաև հայ լրագրողների հետ։ Այդ հանդիպման ժամանակ Կոսը հայտնել էր, որ լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։
Civilnet











