Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական բեռնատարներն ու վրաց մաքսավորները 

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը հաղորդում է Վրաստանում իր մաքսային խնդրի մասին։

Ադրբեջանական բեռնատարները, ըստ ադրբեջանական կողմի, առանց որևէ բացատրության շուրջ երեք շաբաթ պահվել են վրացական մաքսատներում։

Թեման հնչեղություն ստացավ, երբ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին գրել այդ մասին՝ հայտնելով, որ խնդրին միջամտել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

Վերջին տվյալներով՝ հարցը լուծվել է դիվանագիտական միջամտությունից հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցները խոսեցրել են ադրբեջանցի վարորդներին, որոնք հիմնականում բողոքում են վրաց ծառայողների վերաբերմունքից։ Նրանք նշել են, թե վրաց ծառայողներն իրենց ասել են՝ գնացեք ձեր «Զանգեզուրի միջանցքով» եթրևեկեք։

Ադրբեջանում կատարվածը ոչ թե պատահականություն են համարում, այլ Թբիլիսիի կողմից մեսիջ, որ ինքը դժգոհ է Թրամփի ուղուց՝ TRIPP ծրագրից։

Ադրբեջանական կողում ևս երկու վարկած են շրջանառում՝ շահարկելով հայկական և օտար ուժերի գործոնը։

Հայկականի դեպքոմ մեղքը բարդվում է Վրաստանի հայ համայքնի վրա, իբր թե նրանք են ազդեցություն ունեցել Թբիլիսիի վրա, իսկ օտար ուժերի պարագայում՝ քողարկված նկատի է առնվում Ռուսատանը՝ որպես ԹՐԻՓ-ից դժգոհ կողմ։

Վրաստանի վարչապետը հերքել է ադրբեջանական բեռնատարների օրերով սահմանին մնալը՝ նշելով, որ խնդիրը արձանագրվել է ընդամենը մեկ բեռնատարի մասով։ Նա պատրաստակամություն է հայտնել ազնիվ զրուցել բոլոր հնարավոր խնդիրների մասին։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում