ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։
***
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 2020-ի Արցախյան պատերազմից հետո մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային հարթակներում՝ ԵՄ և ԱՄՆ միջնորդությամբ։ Հանդիպումների մասին հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ կողմերը առնվազն չորս անգամ մասնակցել են պաշտոնական բանակցությունների։
Առաջինհանդիպումն անցկացվել է 2022-ի մարտին Բրյուսելում, որտեղ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Նույն տարվա օգոստոսին նրանք կրկին այցելել են Բրյուսել՝ ԵՄ հովանու ներքո շարունակելով բանակցային գործընթացը։ 2022-ի սեպտեմբերին Գրիգորյանը և Հաջիևը հանդիպել են նաև ԱՄՆ-ում, իսկ 2023-ի սեպտեմբերին նրանք կրկին հանդիպել են Բրյուսելում՝ եվրոպական կողմի միջնորդությամբ։
Civilnet











