Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար 175 մլն դոլարի Պահուստային ծրագիրը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար 175 մլն դոլարի Պահուստային ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128,8 մլն ՀՓԻ (մոտավորապես 175 մլն դոլար) արժողությամբ նոր 36-ամսյա Պահուստային ծրագիրը (SBA) Հայաստանի համար: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։

ԱՄՀ-ի հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։ Նոր Պահուստային ծրագիրը նպատակաուղղված է Կառավարության բարեփոխումների օրակարգի շարունակականության օժանդակմանը՝ կայուն ու ներառական աճի խթանման համար։

Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի պետական բյուջեին, որը հստակ սահմանում է Հայաստանի առաջնահերթ ծախսային կարիքները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտներում։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի առաջնահերթության զգուշավոր սահմանումը և հարկային արդյունավետ քաղաքականությունը կշարունակեն օժանդակել հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացմանը՝ պարտքը կառավարելի և կայուն մակարդակում պահելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում