Մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ: Այս մասին հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։
«Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը»,- հայտնել են դեսպանատնից։
Civilnet











