Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստին ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, որպեսզի լրացուցիչ թափ հաղորդեն խաղաղ գործընթացին։

«Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս ձեռքբերումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմ բանակցություններն առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են։ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել դրա օգտին երկար տարիների ընթացքում։ Մեր երկիրը, որպես խաղաղության օրակարգի նախաձեռնող, հավատարիմ է մնում այդ ճանապարհին և փոխադարձ քաղաքական կամք ու պատասխանատվություն է ակնկալում Հայաստանի կողմից»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով, անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի և Երևանի միջև զգալի առաջընթաց է գրանցվել հետկոնֆլիկտային կարգավորման գործում, որն ավարտվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովով։

«Վաշինգտոնի գագաթնաժողովը հանգեցրեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունմանը, որը ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կողմերը պարտավորվել են, որ հակամարտությունը մնացել է անցյալում, չի հանդիսանում և չի հանդիսանա վերանայման որևէ փորձի առարկա, և այժմ նրանք ձեռնամուխ են լինում բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը՝ հիմնվելով այս իրողության վրա»,- նշել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «դե ֆակտո խաղաղություն է հաստատվել նախկինում անկայուն ԵԱՀԿ տարածաշրջանում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում