Մեծ պատիվ է քաղաքապետարանում ընդունել Գարեգին Բ-ին. Մարսելի քաղաքապետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկօրյա այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում է:
Կաթողիկոսին ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան:
«Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,- ասել է քաղաքապետը։
Կաթողիկոսը հանդիպել է նաև Մարսելի քաղաքային խորհրդական Մարտինե Վասալին: Նա հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ողջունել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Նրա ներկայությունը այստեղ վկայում է Պրովանսը Հայաստանի հետ կապող կապերի ամրության մասին։
Մեր տարածաշրջանը հպարտ է լինելով հայ համայնքի հյուրընկալ և սիրված տունը։ Պատմական, եղբայրական և անսասան բարեկամություն»։
Բուշ-դյու-Ռոն վարչական նահանգից էլ հայտնել են, որ Գարեգին Բ-ն կարևոր դեմք է աշխարհի միլիոնավոր հավատացյալների համար։
«Այսօր Գերատեսչական խորհրդի նախագահը ողջունեց Ամենայն հայոց կաթողիկոս և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ին:
Գերատեսչական խորհրդի շենքում պաշտոնական ընդունելությունից հետո Նորին Սրբությունը այցելեց Մարսելի «Պարկ դը լա Դենիզ» այգում գտնվող Հայկական այգի։ Խորհրդանշական վայր, որը գովաբանում է հայկական մշակույթն ու պատմությունը»,- ասված է դեպարտամենտի X-ում։
Civilnet










