Գլխավոր Լրահոս

Եկեղեցու դեմ գործողությունները՝ մենատիրության նախերգանք

Եկեղեցու դեմ գործողությունները՝ մենատիրության նախերգանք

«Դիկտատուրան ընդհանրապես չի ծրագրվում, ծրագրվում է միշտ դեմոկրատիա, բայց իրականացվում է դիկտատուրա»,- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի 1990-ականներին Գերագույն խորհրդի նիստերից մեկում արած այս արտահայտությունը կարծես մեր այսօրվա ու վաղվա իրականության մասին լինի. իսկ ի՞նչ է ծրագրվում 2026-ի ընտրություններից հետո։ Պատասխանը պարզ է, քանի որ այդ ծրագրերի ծիլերը դրվում են հենց այսօր։

Հայաստանի իշխանական մեքենան իրավապահ համակարգը վերածել է քաղաքական մահակի, որի հարվածներն օրեցօր ավելի ցայտուն ու ցինիկ են դառնում։ Այն, ինչ կատարվում է այսօր, հակաժողովրդավարական կոշտ ու անթաքույց գործելակերպ  է, որը կարող է լինել հենց Նիկոլ Փաշինյանի սահմանած «Չորրորդ Հանրապետության» իրական դեմքը։

Այսօր իշխանության թիրախում Ամենայն Հայոց կաթողիկոսն է ու Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան այն հոգևորականները, որոնք չեն հնազանդվում․ վաղը կարող են լինել այսօր խոսող ու,  որքան էլ տարօրինակ հնչի, լռող «իրավապաշտպաններն» ու արդարության համար նախկինների օրոք կոկորդ պատռող ՀԿ-ները, լրատվամիջոցները կամ պարզապես շարքային քաղաքացիներ, որոնք դեմ են իշխանության որևէ քայլի։ Կիրառվող մեթոդաբանությունը հակաժողովրդավարական է և ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։

Գործիքակազմն աննախադեպ է. հոգևորականներին կալանավորում են, կորզում ցուցմունքներ՝ դրանց հիման վրա եկեղեցու վերնախավի դեմ նոր մեղադրանքներ կարելու համար։ Այս տեմպերով շուտով կալանավայրերում ավելի շատ հոգևորական կլինի, քան՝ խորաններում։

Այս մեքենան, սակայն, ընտրովի է աշխատում։ Հնազանդներին Նիկոլ Փաշինյանը շնորհում է քաղաքական «մեղքերի թողություն»։ Վառ օրինակը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, որի վերաբերյալ քրեական գործերը իշխանությունը մոռացության է մատնել՝ հավատարմության դիմաց։ 

Դատական համակարգը ևս կատարելագործվել է։ Այժմ «նախկինների» ժամանակ կալանք դակող դատավորները ներդաշնակ աշխատում են «նորերի» հետ՝ սպասարկելով մեկ կենտրոնի կամքը։

Իրավիճակը հասել է աբսուրդի. ԱԱԾ-ն պատարագի տեքստ է գրաքննում և հոգևորականներին «մտերմաբար հորդորում» չհիշատակել Գարեգին Բ-ի անունը, քանի որ այդպես է ցանկացել «բարձրյալը»՝ երկրի վարչապետը։ 

Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, որ ցանկացած ընդդիմախոսի կարելի է կպցնել գործակալի պիտակ և նրա հետ անել՝ ինչ ուզում են։ Սա արվում է մեծ հաշվով իշխանություններին սերտաճած քաղաքացիական հասարակության որոշակի խմբերի ու անձանց աջակցությամբ/լռությամբ և ժողովրդավարական արժեքների դրոշակակիր արևմտյան հաստատությունների ոչ բավարար արձագանքով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում