Գլխավոր Լրահոս

Գուգարաց թեմն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Գուգարաց թեմն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Գուգարաց թեմի (Լոռու մարզ) քահանաները աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։

«‎Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»‎,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են 16 քահանա։

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ են սկսել եկեղեցու դեմ։ Այս պահին կալանավորված են Շիրակի, Արագածոտնի թեմի առաջնորդները, Բագրատ արք․ Գալստանյանը, Մայր Աթոռի դիվանապետ արշակ արք․ Խաչատրյանը։

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Նոյեմբերի 29-ին նրանք ևս մեկ հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում