Գլխավոր Լրահոս

Երուսաղեմի Հակոբյանց Միաբանությունն աջակցություն է հայտնել Կաթողիկոսին

Երուսաղեմի Հակոբյանց Միաբանությունն աջակցություն է հայտնել Կաթողիկոսին

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Միաբանությունն իր լիակաատար աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Սուրբ Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակությունը նույն ժողովի սահմանած իրավական պահանջ է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Սահմանադրության համաձայն ինքնակառավարվող կառույց է և բաժանված է պետությունից։ Ներկա կառավարության միջամտությունը Եկեղեցու գործունեությանը հակասում է սահմանադրական կարգին»,- նշված է հայտարարության մեջ։

Եկեղեցուն վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է լուծվի ըստ Եկեղեցու կանոնների։ Այդ կանոնների համաձայն՝ միակ մարմինը, որ իրավասու է քննարկելու և որոշումներ կայացնելու այս հարցերում, Ազգային-եկեղեցական ժողովն է։

Նրանք դիմում են Վեհափառ Հայրապետին՝ հրավիրելու արդեն երկար տարիներ նախատեսվող Ազգային-եկեղեցական ժողովը (Եպիսկոպոսական ժողովից առանձին), որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լուծելու Եկեղեցու և Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Նոյեմբերի 29-ին նրանք ևս մեկ հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում