Գլխավոր Լրահոս

Կասկադի շինարարությունը և հարակից տարածքի կառուցապատումը կիրականացվեն զուգահեռ

Կասկադի շինարարությունը և հարակից տարածքի կառուցապատումը կիրականացվեն զուգահեռ

Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի գործնական փուլի շրջանակում նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 8-ի գործակարգավարական նիստին։

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հիշեցրեց, որ ներդրողի հետ արդեն ստորագրվել է պայմանագիրը, որով կարգավորվելու են կողմերի իրավահարաբերությունները։

Նրա խոսքով՝ պայմանագրերի տրամաբանությունն այնպիսին է, որ համայնքին հանձնվելիք կառույցի և հարակից հատվածի (ներդրողի մասնավոր հատվածի) շինարարությունը պետք է ընթանան զուգահեռ՝ միաժամանակյա կազմակերպման սկզբունքով։

«Սա արվում է, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միատարրությունը և համաժամանակյա իրականացումը»,- պարզաբանեց Թևանյանը։

Ծրագիրը ներառում է նաև հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգում և դրա ձևավորում որպես քաղաքային այգի։ Ամբողջ նախագծի արդյունքում ապահովվելու են նաև ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ծրագրի իրականացման համար նախատեսվում է 5 տարի՝ հաշվարկված շինարարության թույլտվության տրամադրման պահից։ Այդ ընթացքում պետք է ավարտվի մշակութային հանգույցի կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում ներդրողի կողմից որպես սեփականություն փոխանցվի համայնքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նախագծի կարևորությունը՝ նշելով, որ լուծվում է տասնամյակների խնդիր։

«Քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ և տարատեսակ հանրային տարածքներ, որոնք վստահաբար քաղաքինն են»,- եզրափակեց Ավինյանը։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում