Գլխավոր Լրահոս

Արամ Առաջինը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելուց

Արամ Առաջինը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելուց

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին միջամտելուց, նախազգուշացնելով, որ եկեղեցու պառակտումը կարող է աղետալի լինել ազգային միասնության համար։

Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող զարգացումները «դարձած են աւելի վտանգալից՝ աննախատեսելի հետեւանքներով յղի», իսկ եկեղեցու ամբողջականության պահպանումը համարել է «համազգային առաջնահերթութիւն»։

Իր ուղերձում Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Հայաստանի իշխանությանը.

«Հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական... քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի»։

Կաթողիկոսը, որի Աթոռը գտնվում է Լիբանանի Անթիլիաս քաղաքում, նաև կոչով դիմել է Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ կոչ անելով անհապաղ, բայց խոհեմությամբ գործել և համախմբվել «Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ»:

Նա նշել է, որ միայն «եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով» հնարավոր կլինի քննել առկա խնդիրները և կայացնել համապատասխան որոշումներ։

Հայաստանյան եկեղեցու ներքին լարվածությունը վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում է հայտնվել, ինչը մտահոգություն է առաջացրել սփյուռքում եկեղեցական ղեկավարների շրջանում։

Արամ Ա. Առաջինը եզրափակել է իր կոչը՝ շեշտելով, որ եկեղեցուն առնչվող ցանկացած խնդրի նկատմամբ պետք է ունենալ «կառուցողական ու շինիչ մօտեցում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում