«3+3» ձևաչափի մասին քննարկումները նորից ակտիվացել են․ Ադրբեջանն առաջարկում է հաջորդ հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ և հետո էստաֆետը փոխանցել Հայաստանին։
Սակայն եթե հակիրճ ինչ կարող ենք ասել այս ձևաչափի մասին։
2020-ի Արցախյան պատերազմից հետո երբ խոսք գնաց 3+3-ի մատիմ, ընդամենը երեք հանդիպում է եղել՝ Մոսկվայում, Թեհրանում և Անկարայում, իսկ ահա վրացական կողմը ընդհանրապես հրաժարվում է միանալ ձևաչափին։
Հետևաբար հարթակի արդյունավետությունից ու հեռանկարից բարդ է խոսել․ չկան հստակ մշակված մեխանիզմներ։ Մինչև օրս միայն Իրանն է մշտապես հանդես եկել այդ հարթակի օգտին՝ ընթացիկ գործընթացներից դուրս չմնալու համար։ Իսկ մյուսները, այդ թվում Ռուսաստանը, այս կամ փուլում ապավինել են առանձին ձևաչափերի։
Այդ միտումը վերաբերում է նաև Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք տևական ժամանակ է արդեն ուղիցղ են բանակցում։ Այն նաև հնարավորություն է տալիս կողմերին՝ խուսափելու երրորդ երկրների միջնորդությունից։
3+3-ի համատեքստում մյուս կարևոր հանգամանքը ներկայում Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության բարձրացումն է, ինչը իրական հնարավորություններ է ստեղծում եվրոպական և հատկապես ամերիկյան կողմի տնտեսական ներկայության համար։
TRIPP նախագիծն արդեն իրողություն է, որի հետ հաշվի են նստում շատ երկրներ, այդ թվում՝ 3+3-ի բոլոր անդամները։ Հետևաբար՝ ԱՄՆ-ն արդեն տարածաշրջանում է, ինչը լուրջ մարտահրավեր է նետում 3+3 ձևաչափին, որի գլխավոր գաղափարն ի սկզբանե եղել է զսպել Հարավային Կովկասում արտատարածաշրջանայինը որևէ ուժի ներկայություն։
Հետևեք Սիվիլնթեին և կիմանաք ավելին
Civilnet




