Գլխավոր Լրահոս

Գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ, հանդիպել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ` հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում