Գլխավոր Լրահոս

Առաքելական եկեղեցու կանոններին չհամապատասխանելու դեպքում հոգևորականները խոցելի են դառնում արտաքին ազդեցության նկատմամբ․ Փաշինյան

Առաքելական եկեղեցու կանոններին չհամապատասխանելու դեպքում հոգևորականները խոցելի են դառնում արտաքին ազդեցության նկատմամբ․ Փաշինյան

Մենք ցանկանում ենք, որ եկեղեցականները, հոգևորականները թափանցիկ, հաշվետու և համապատասխան լինեն Հայաստանի առաքելական եկեղեցու կանոններին, քանի որ չհամապատասխանելու դեպքում հոգևորականները դառնում են ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հարցուպատասխանի ժամանակ։

Վարչապետի համոզմամբ՝ այդպիսով, հոգևորականները գործիք են դառնալու արտաքին ազդեցության համար։ 

«Մենք ուզում ենք համապատասխանություն լինի։ Ընդհանրապես եկեղեցու, հոգևորականների և եկեղեցու ղեկավարների համապատասխանություն լինի, հաշվետվողականություն լինի, ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, ի՞նչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում»‎,- ասել է վարչապետը։ 

Փաշինյանը պնդում է, որ որոշ հոգևոր առաջնորդներ ապրում են ամոթալի վիճակում, իսկ եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, ինչն, ըստ վարչապետի, խնդիր է և վնաս է պատճառում երկրի բարոյական մթնոլորտին։

«Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, բայց ես ասում եմ, որ հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնն ախտահարված է և մեզ անհրաժեշտ է բարեփոխում։ Մեզ անհրաժեշտ է մեր եկեղեցին համապատասխանի մեր հասարակությանը, թափանցիկ լինի և լինեն գործիքներ՝ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարևարքությունը և այլն։ Կարծում եմ, որ մեր օրակարգն ամբողջովին թափանցիկ է առանց ինչ-որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի։

Ոմանք ասում են, թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ Հայաստանի առաքելական եկեղեցու, դա անհնար է, որովհետև ես Հայաստանի առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես Հիսուս Քրիստոսի հետևորդն եմ, վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է, և ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսին դեմ»‎,- ասել է վարչապետը։ 

***

Հայաստանի իշխանության և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են վերջին ամիսներին։ Վարչապետը կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու արշավ է սկսել։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում