Գլխավոր Լրահոս

Տ. Սարգսյանը հանձնարարել է հետևել «Հյուսիս-հարավ»-ի անվտանգության չափանիշներին

Տ. Սարգսյանը հանձնարարել է հետևել «Հյուսիս-հարավ»-ի անվտանգության չափանիշներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը: Արձանագրվել է, որ ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Այնուհետև քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը: Ծրագիր ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին և Ներքին Սասնաշեն համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից: Կնքվել են 124 օտարման պայմանագրեր մասնավոր և համայնքային հողերի ձեռքբերման համար, որոնց մասով տրվել են համապատասխան փոխհատուցումներ:

Ճանապարհահատվածում WGS համաշխարհային գեոդեզիական կոորդինատային 2-րդ դասի ցանցերի ստեղծման կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

Տիգրան Սարգսյանը ծրագրի ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհահատվածի անվտանգության չափանիշների պահպանման հարցերը՝ միջազգային տեխնիկական լուծումներին համապատասխան:      

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում