Գլխավոր Լրահոս

ՀՀ-ԵՄ նոր օրակարգը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը. Երևանն արձագանքեց Բաքվին

ՀՀ-ԵՄ նոր օրակարգը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը. Երևանն արձագանքեց Բաքվին

«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության «մտահոգություններին»։

Անդրադառնալով «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ի բովանդակությանը՝ Բաքուն պնդել էր, թե այդ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

«Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»,- նշեց Բադալյանը:

Բադալյանը շեշտեց, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն ավարտվել է էին դեռ հունիսին (խմբ․ մինչև Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը)։ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը ներառում է նաև ապագայի վերաբերյալ կողմերի ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

«Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,- ասաց Բադալյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում